Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպումները կարևոր են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում տարաձայնությունները վերացնելու համար: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ միայն այդ հանդիպումները բավարար չեն:
«Մենք նաև կարծում են, որ խաղաղության և առաջընթացի շարունակական բնույթն ապահովելու համար անհրաժեշտ է բանակցությունների գործընթաց»,- ասել է նա:
Անդրադառնալով Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ՄԽ համանախագահների միջնորդությամբ անցկացված հանդիպմանը՝ Ուորլիքը նշել է, որ տեղի են ունեցել կառուցողական բանակցություններ:
«Մենք քննարկել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Փարիզում Ֆրասիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ իրականացվելիք հանդիպման նախապատրաստությանը վերաբերող հարցեր»,- ասել է նա:
Ուորլիքը նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի վերջին, դրան կմասնակցեն նաև համանախագահները:
Լուսանկարը՝ Photolure-ի