«Նյու Յորք Ռեդ Բուլզ»-ի հարձակվող Թիերի Անրին դեռ վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ: Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` 37-ամյա հարձակվողը մտադիր է լքել MLS-ի ակումբն ու ավարտել կարիերան:
Սակայն L’Equipe-ը տեղեկացնում է, որ Անրին կարող է Եվրոպա վերադառնալ: Նրա ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն և «Մոնակո»-ն, որի կազմում ֆուտբոլիստը սկսել է պրոֆեսիոնալ կարիերան:
Հիշեցնենք, որ Անրին հանդես է եկել նաև «Յուվենթուս»-ի, «Բարսելոնա»-ի կազմում, իսկ լավագույն տարիներն անցկացրել է «Արսենալ»-ում` դառնալով այդ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:









































