«Յուվենթուս»-ը համաձայնություն է ձեռք բերել «Բոտաֆոգո»-ի հետ պաշտպան Դորիայի տրանսֆերի հարցով, հայտնում է Globo-ն:
Թուրինյան ակումբը 18-ամյա պաշտպանի տրանսֆերի համար կվճարի 9 մլն եվրո: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բոտաֆոգո»-ն մերժել էր «Յուվե»-ի՝ 4.5 մլն եվրո կազմող առաջարկը:
«Բոտաֆոգո»-ին է պատկանում խաղացողի իրավունքների միայն 40 տոկոսը, ևս 20 տոկոսին տիրում է BMG բանկը, իսկ մնացած մասը պատկանում է անհայտ ներդրող կազմակերպության:








































