Friday, 10 05 2024
Հասան Երևան, օրակարգը փոխվեց․ սկսեցին երևալ Քոչարյանի, Սարգսյանի ականջները
18:39
Բրազիլիայում հեղեղումների պատճառով կա 107 զոհ, ավելի քան 300 000 մարդ տեղահանվել է
Սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա. Արարատ Միրզոյան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ․ «Տավուշը հանուն հայրենիքի». հանրահավաք Հանրապետության հրապարակում
18:25
Չինաստանն ու Հունգարիան պայմանավորվել են «ռազմավարական գործընկերության» շուրջ
Ինֆեկցիան ոչնչացնելու է շարժումը. Սրբազանը պետք է տարանջատեր իրեն կողքիններից
Իսրայելի բանակը լայնածավալ գործողություններ է անցկացնում Ռաֆահում
18:05
Վարշավայում սկսվել է ֆերմերների բողոքի բազմահազարանոց ակցիա
Անահիտ Ավանեսյանը կմեկնի Աբու Դաբի
Անվստահության հեռանկարը խորհրդարանում
17:58
Ֆրանսիայում Վրաստանի դեսպանը, ի նշան բողոքի, հրաժարական է տվել
Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ կառավարության ղեկավար
17:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
170 բջջային հեռախոս, 20 wi-fi սարք. ՔԿՀ ստուգումների արդյունքները
17:53
Շոտլանդիայի նորընտիր ղեկավարը հայտնել է առաջիկա 5 տարում անկախանալու հնարավորության մասին
«Օրենքով գող» է կալանավորվել. ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
Ռաֆահն արդեն լքել է 110.000 պաղեստինցի
17:45
Բրիտանական ռազմածովային ուժերը հաղորդել են Եմենի ափերի մոտ նավի վրա հարձակման մասին
17:30
«Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն
Կապան-Նորաշենիկ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը
ՀԱՄԱՍ-ը 12 շաբաթյա զինադադար է պահանջել
Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում․ Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը
Ալիևը մի ձեռքով «հարգում է» ֆաշիզմի դեմ հաղթանակը, մյուսով ոչնչացնում այդ հաղթանակին նվիրված հուշարձանները
Շուտով ՊՆ-ն ավտոմատ համակարգ կունենա և բոլորի տեղը կիմանա․ Անդրանիկ Քոչարյան
16:45
Ուկրաինան կարող է մոբիլիզացնել 10-20 հազար բանտարկյալի
«Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ». ԱԳ նախարար
Ծեծկռտուք Տիգրան Մեծի պողոտայում
16:30
Ռուսները փորձում են նոր տարածքներ գրավել
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսն ընկել է գետը․ կա 3 զոհ

«Ռուսաստանը կօգտագործի մաքսակետի հարցը՝ Ղարաբաղում ռուսական զորքեր տեղակայելու համար». 168.am

Ռուսաստանը կօգտագործի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ դնել-չդնելու հարցը` Լաչինում զորքեր տեղակայելու համար, կարծում է Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

168.am-ի հետ զրույցում խոսելով Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի և այդքան քննարկված մաքսային սահմանի հարցի շուրջ` քաղաքագետն ասաց, որ իր կարծիքով` ամեն ինչ կախված է Եվրասիական միության անդամների ու հատկապես Ռուսաստանի բարի կամքից, թե արդյոք կլինի՞ մաքսային սահման Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև, թե՞ ոչ:

Այդուհանդերձ, Ենոքյանը կարծում է, որ այս դեպքում բարի կամք, ամենայն հավանականությամբ, չի լինի. «Մենք արդեն մի կողմից տեսել ենք` ինչպես է Ղազախստանը պաշտպանում իր բարեկամ Ադրբեջանի շահերը, իսկ մյուս կողմից, կարծում եմ, Ռուսաստանը կօգտագործի այս հանգամանքը` Ղարաբաղի սահմանի վրա` Լաչինում զորքեր տեղավորելու, թեկուզ սահմանը վերահսկելու համար: Այո՛, Ռուսաստանը ռազմավարական խնդիր է լուծում` փորձելով Ղարաբաղում ռուսական զորք տեղակայել»: Տեղին է հիշեցնել, որ Աստանայում ԵՏՄ հիմնադիր ժողովից և Նազարբաևի հայտնի հայտարարությունից առաջ և հետո Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները կտրականապես բացառում էին այն հեռանկարը, որ Հայաստանի և Արցախի միջև կարող է մաքսային սահման լինել:

Մասնավորապես, մայիսի 16-ին նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ «Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մեկ տարածք են լինելու», նույնը կրկնեց իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, իսկ մայիսի 30-ին

Արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հիշեցրեց, որ ՀՀ դիրքորոշումը` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների միջև մաքսային սահմանի վերաբերյալ, անփոփոխ է, այսինքն` մաքսային սահմանը բացառվում է: Սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ նախորդ շաբաթ պայմանագրի նախագծի հրապարակվելուց հետո իշխանության կողմից նման կտրուկ հայտարարություններ առայժմ չեն հնչում: Թերևս կարելի է հիշատակել ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի մեկնաբանությունը: Նա մասնավորապես ասել է, թե «մաքսակետ տեղադրելու հարց առայժմ չկա»:

 

Մանրամասները՝ 168.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում