Friday, 10 05 2024
Կապան-Նորաշենիկ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը
ՀԱՄԱՍ-ը 12 շաբաթյա զինադադար է պահանջել
Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում․ Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը
Ալիևը մի ձեռքով «հարգում է» ֆաշիզմի դեմ հաղթանակը, մյուսով ոչնչացնում այդ հաղթանակին նվիրված հուշարձանները
Շուտով ՊՆ-ն ավտոմատ համակարգ կունենա և բոլորի տեղը կիմանա․ Անդրանիկ Քոչարյան
16:45
Ուկրաինան կարող է մոբիլիզացնել 10-20 հազար բանտարկյալի
«Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ». ԱԳ նախարար
Ծեծկռտուք Տիգրան Մեծի պողոտայում
16:30
Ռուսները փորձում են նոր տարածքներ գրավել
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսն ընկել է գետը․ կա 3 զոհ
ՔՊ պատգամավոր Բաքոյանը ժխտեց Գալստանյանի երեկվա հայտարարությունը իրենց միանալու մասին
Հոգևորականի հագուստով քաղաքական գործընթացներ է գեներացնում, ինչն անթույլատրելի է
Անդրեասյանն Իսպանիայում ներկայացրել է հայկական կինոոլորտի օրենսդրական փոփոխությունները
Ուժի մեջ է մտնում «ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը
Նիկոլ Փաշինյանի «ստեփանակերտյան փորձությունը»
15:55
Զելենսկու չստացված մահափորձը. ազատվել է Պետական ​​անվտանգության վարչության ղեկավարը
ՊՆ փոխնախարարը ներկայացնում է զորակոչի և հավաքների ծանուցման նոր եղանակը
«Կարող ենք ապաշրջափակել բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում». Միրզոյան
Երկու ցուցարարի մոտ սառը զենք է հայտնաբերվել
Հայ-ադրբեջանական բանակցությունները Ալմաթիում երկու օր կտևեն
Գազի բալոններով բեռնված մեքենան կողաշրջվել է
Ոչ մի լումա չես վճարում բյուջե և հետո փորձում փրկել պետությունը․ որքանով է սա բարոյական
ՀՀ նախագահը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակություններն Ալմաթիում հանդիպում են անցկացնում
15:30
Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում
15:24
«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին
Նրանք ակնհայտորեն երկիրը տանում են «երեվանսկայա գուբերնիա»
15:10
Իրանում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Իշխանափոխության իրավունքի «մահակի երկու ծայրը»
14:50
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են Խարկովի հրթիռակոծության մասին

Արցախի կառավարությունը կսուբսիդավորի որոշ խմբերի տրանսպորտի ուղեվարձը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական համալսարան և հանդիպել բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե նա ամփոփ անդրադարձել է հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին, ինչպես նաև վերջին տարիներին գրանցված ձեռքբերումներին և բացթողումներին: Ա. Հարությունյանը նշել է, որ չնայած ընթացիկ տարում գյուղատնտեսության ոլորտում զգալի կորուստներ են եղել, բայց կառավարությանը հաջողվել է տնտեսության այլ ճյուղերի՝ մասնավորապես, շինարարության, արդյունաբերության, էներգետիկայի հաշվին տնտեսական աճ ապահովել, և տարին կեզրափակվի ՀՆԱ-ի պլանավորված 8-10 տոկոս աճով: Խոսելով գալիք տարվա պետական բյուջեի ծավալների և սոցիալական ուղղվածության մասին՝ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ պետբյուջեն նախատեսվելու է 86-87 մլրդ դրամի շրջանակներում, որից 59 մլրդը կուղղվի աշխատավարձերին, թոշակներին, նպաստներին և սոցիալական այլ ծրագրերի:

Անդրադառնալով տնտեսության մեջ ԱրՊՀ ունեցած դերին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է, որ բավարարված չէ բուհի շրջանավարտների մասնագիտական որակից: Նա մտահոգություն է հայտնել նաև հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության, էներգետիկայի և գյուղատնտեսության նկատմամբ ուսանողների հետաքրքրության ոչ ցանկալի մակարդակից, որտեղ, չնայած բարձր աշխատավարձերին, բուհը դիմորդների պակաս ունի:

Այնուհետև, վարչապետի առաջարկությամբ, հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին ու դասախոսներին բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրների ու առաջարկների մասին:

Վարչապետը, պատասխանելով հարցին, թե կառավարությունը որքանով կարող է մեղմացնել Ստեփանակերտի հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման սոցիալական հետևանքները, ընդգծել է, որ տարիներ առաջ այդ ոլորտը զգալի բարելավման է ենթարկվել կառավարության աջակցությամբ: «Որոշ ժամանակ անց խնդիրներ են ծագել ծախսերի սպասարկման հարցում, և «Արցախի ներդրումային հիմնադրամի» միջամտությամբ վերակառուցվել է ծառայություն մատուցող ընկերության վարկը: Երկար ժամանակ մեզ հաջողվել է հետաձգել սակագնի բարձրացումը մինչև աշխատավարձերի ու թոշակների նշանակալի աճը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Ա. Հարությունյանի խոսքով՝ աշխատավարձային քաղաքականության մեջ իրագործված վերջին բարեփոխումներից հետո քաղաքապետարանը որոշել է թանկացնել հանրային տրանսպորտի սակագինը՝ 70-ից 100, որը, համաձայն անկախ ուսումնասիրությունների գնահատականների, անհրաժեշտ է համակարգի անխափան աշխատանքի կազմակերպման և դրա որակի բարձրացման համար: «Եթե խոսում ենք տրանսպորտի սակագնի սուբսիդավորման մասին, ապա այն պետք է իրագործվի ողջ հանրապետությունում: Փոխարենը նախատեսվում է հունվարի 1-ից սուբսիդավորել ուսանողների և սոցիալապես խոցելի մի շարք խմբերի ուղեվարձը՝ թե՛ Ստեփանակերտի, թե՛ շրջանային տրանսպորտից օգտվելու համար»,- ասել է Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ ներկայումս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ քննարկվում են մեխանիզմի կիրառման տարբերակները:

Այն հարցին, թե ինչպես է գործադիրը նախատեսում հիփոթեքային ծրագրի պայմանները երիտասարդության համար ավելի մատչելի դարձնել, Ա. Հարությունյանը պատասխանել է, որ կառավարությունում մշակվում է առավել մատչելի պայմաններով բնակարանների ձեռքբերման ծրագիր, և աշխատավարձերի ներկա մակարդակը առաջիկայում թույլ կտա այն հասանելի դարձնել առավել լայն խավերի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում