Շվեդ լրագրողները գտել են ՊՍԺ-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի նմանակին: Նա բուլղարացի լրագրող Խրիստո Խրիստովն է, ով շատ նման է հանրահայտ ռմբարկուին:
«Հիանալի գիտեմ, թե ով է Զլատան Իբրահիմովիչը: Ես լուրջ մարդ եմ և չեմ մեկնաբանի այն փաստը, որ մարդիկ ինձ հանրահայտ ֆուտբոլիստի նմանակն են համարում:
Բուլղարիայում ասում են, որ ես նման եմ Նիկոլայ Գոգոլին և Ջոնի Դեպին»,- Expressen-ը մեջբերում է Խրիստովի խոսքերը: