Friday, 10 05 2024
17:58
Ֆրանսիայում Վրաստանի դեսպանը, ի նշան բողոքի, հրաժարական է տվել
Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ կառավարության ղեկավար
17:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
170 բջջային հեռախոս, 20 wi-fi սարք. ՔԿՀ ստուգումների արդյունքները
17:53
Շոտլանդիայի նորընտիր ղեկավարը հայտնել է առաջիկա 5 տարում անկախանալու հնարավորության մասին
«Օրենքով գող» է կալանավորվել. ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
Ռաֆահն արդեն լքել է 110.000 պաղեստինցի
17:45
Բրիտանական ռազմածովային ուժերը հաղորդել են Եմենի ափերի մոտ նավի վրա հարձակման մասին
17:30
«Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն
Կապան-Նորաշենիկ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը
ՀԱՄԱՍ-ը 12 շաբաթյա զինադադար է պահանջել
Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում․ Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը
Ալիևը մի ձեռքով «հարգում է» ֆաշիզմի դեմ հաղթանակը, մյուսով ոչնչացնում այդ հաղթանակին նվիրված հուշարձանները
Շուտով ՊՆ-ն ավտոմատ համակարգ կունենա և բոլորի տեղը կիմանա․ Անդրանիկ Քոչարյան
16:45
Ուկրաինան կարող է մոբիլիզացնել 10-20 հազար բանտարկյալի
«Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ». ԱԳ նախարար
Ծեծկռտուք Տիգրան Մեծի պողոտայում
16:30
Ռուսները փորձում են նոր տարածքներ գրավել
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսն ընկել է գետը․ կա 3 զոհ
ՔՊ պատգամավոր Բաքոյանը ժխտեց Գալստանյանի երեկվա հայտարարությունը իրենց միանալու մասին
Հոգևորականի հագուստով քաղաքական գործընթացներ է գեներացնում, ինչն անթույլատրելի է
Անդրեասյանն Իսպանիայում ներկայացրել է հայկական կինոոլորտի օրենսդրական փոփոխությունները
Ուժի մեջ է մտնում «ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը
Նիկոլ Փաշինյանի «ստեփանակերտյան փորձությունը»
15:55
Զելենսկու չստացված մահափորձը. ազատվել է Պետական ​​անվտանգության վարչության ղեկավարը
ՊՆ փոխնախարարը ներկայացնում է զորակոչի և հավաքների ծանուցման նոր եղանակը
«Կարող ենք ապաշրջափակել բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում». Միրզոյան
Երկու ցուցարարի մոտ սառը զենք է հայտնաբերվել
Հայ-ադրբեջանական բանակցությունները Ալմաթիում երկու օր կտևեն
Գազի բալոններով բեռնված մեքենան կողաշրջվել է

Ղարաբաղում անհնարին են համարում Հայաստանի հետ սահմանին մաքսային անցակետի տեղակայումը

Հրապարակվել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագիրն իր բոլոր հավելվածներով: Պայմանագրի նախագիծը պատասխան է տալիս շուրջ մեկ տարի շարունակվող բանավեճերին՝ արդյո՞ք կլինի մաքսային անցակետ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև: Թեև արդեն իսկ հրապարակված փաստաթղթերում ընդգրկված են ընդհանուր դրույթներ Մաքսային տարածքի վերաբերյալ, որոնք գուցեև Հայաստանի դեպքում փոփոխվեն, առկա փաստաթղթերից կարելի է միայն եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև, ըստ ՄՄ Մաքսային օրենսգրքի, նախատեսվում է մաքսային անցակետ:

Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող հավելված 2-ի 7-րդ կետում հստակ գրված է. «Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի 2-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել «Հայաստանի Հանրապետություն» բառերը»: Իսկ ՄՄ Մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասն ասում է. «Մաքսային միության միասնական մաքսային սահման են կազմում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքները, ինչպես նաև այդ պետություններից դուրս գտնվող արհեստական կղզիները, կառույցները, շինություններն ու այլ օբեկտները, որոնց նկատմամբ ՄՄ անդամ երկրներն ունեն բացառիկ իրավասություններ»:

Այս ձևակերպումներին պետք է ավելանա նաև «Հայաստանի Հանրապետությունը», և ինչպես ենթադրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը, ՄՄ միասնական մաքսային սահմանի մեջ որևէ կերպ չի մտնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, քանի որ վերջինս ոչ արհեստական կղզի է, ոչ շինություն է, ոչ էլ այլ օբեկտ, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը ունի բացառիկ իրավասություններ: Նույն այդ կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետը պարտադիր է, քանի որ ՄՄ Մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասն ասում է, որ մաքսային սահմանը հատող ապրանքների (այդ թվում` ավտոմեքենաների) նկատմամբ իրականացվում է մաքսային հսկողություն, իսկ նույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասը ուղղակիորեն ասում է, որ «Մաքսային հսկողության գոտիները այն տեղերն են, որտեղ ապրանքները հատում են մաքսային սահմանը…»: Պայմանագրի նախագծից հետևում է, որ մաքսակետեր կստեղծվեն Քաշաթաղում, Լաչինում և Արցախ տանող մյուս ճանապարհներին: Իսկ Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան ապրանքները կներմուծվեն Եվրասիական տնտեսական միությունում գործող բավական բարձր սակագներով:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը կտրականապես մերժեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետի տեղակայման հնարավորությունը: Նա հատուկ ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները բազմիցս են անդրադարձել այս հարցին՝ հստակեցնելով, որ մաքսակետ չի տեղակայվելու:

«Ես կարծում եմ, որ խոսակցությունները, թե կլինի մաքսակետ, սադրանքներ են, վստահ եմ, որ չի լինելու մաքսակետ»,- ասաց Դավիթ Բաբայանը: Վերջինս հրաժարվեց նույնիսկ քննարկել, թե ինչ վտանգներով է լի այդ մաքսակետի հնարավոր տեղակայումը, քանի որ վստահ է, որ չի լինելու նման բան: ԼՂՀ նախագահի խոսնակի վստահեցմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը Լեռնային Ղարաբաղի համար խնդիրներ չի ստեղծի, առավել ևս՝ անցակետի տեղակայման հարց առաջ չի բերի:

ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունները պետք է հնարավոր ամեն ինչ անեն, որպեսզի նոր տնտեսական միավորմանը Հայաստանի անդամակցությունը չխաթարի առկա ստատուս քվոն: Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ գտնվում են միասնական ֆինանսատնտեսական տարածքում և անվտանգության ընդհանուր միջավայրում, ուստի պետք է գտնվեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի այնպիսի ձևակերպումներ, որոնք փաստացի կապահովեն ՀՀ-ի և ԼՂՀ-ի միասնական տնտեսական տարածքը, ինչպես նաև կբացառեն մաքսակետերի հայտնվելը երկու հայկական պետությունների սահմանին:

Մասիս Մայիլյանի պնդմամբ՝ ԵՏՄ հիմնադիր երկրների ղեկավարները Հայաստանի իշխանություններից պակաս հետաքրքրված չեն նոր միավորմանը Հայաստանի անդամակցությամբ, ուստի և չպետք է Հայաստանին բարդ ընտրության առջև կանգնեցնեն, ընդհակառակը, պետք է համատեղ այնպիսի լուծում փնտրեն, որը չի հակասի հայկական շահերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում