ՊՍԺ-ի 21-ամյա ֆուտբոլիստ Մարկո Վերատին առաջիկա ժամանակաշրջանում կարող է համալրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմը:
«Կարմիր սատանաներ»-ը հետաքրքրված են փարիզյան ակումբի իտալացի կիսապաշտպանի ծառայություններով և մտադիր են ձեռք բերել նրա իրավունքները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ մասին հայտնում է Le 10 Sport-ը:
Մարկոյի տրանսֆերի ձեռքբերման կետը հնարավոր է ակտիվացնել, եթե դրա դիմաց 30 մլն եվրո վճարել: Այնուամենայնիվ, ՊՍԺ-ն չի ցանկանում հրաժարվել երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններից և նրան նոր` մինչև 2019 թվականը ժամկետով պայմանագիր կառաջարկի:








































