Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ շատ չի տխրի, եթե չարժանանա «Ոսկե գնդակ» մրցանակին:
«Ես չեմ կարող ապրել՝ մտածելով միայն անհատական մրցանակների մասին: Դա սխալ կլինի: Խաղացողի կարիերան բաղկացած է ոչ միայն անհատական, այլև թիմային հաջողություններից:
Երբ պարզ դառնա որոշումը, այն կարող է ինձ շատ ուրախացնել, կամ տխրեցնել: Բայց էությունն այն է, որ եթե հաղթում ես՝ հրաշալի է, եթե ոչ՝ պետք է համբերությամբ զինվել, չէ որ կյանքը դրանով չավարտվեց:
Ակնհայտ է, որ ես կուզենայի տիրանալ մրցանակին, ու կեղծավորություն չեմ անի ու չեմ ստի, դա իմ թաքուն ցանկությունն է, բայց չեմ պատրաստվում գլուխս միայն նման մտքերով լցնել: Անկախ վերջնական որոշումից, այն պետք է ընդունել»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Marca-ն: