Մոսկվայի Բասմանյան դատարանն օրինական է ճանաչել քննիչի մերժումը՝ խոշոր ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանի շահերը փաստաբան Ալեքսանդր Հարությունյանի կողմից պաշտպանելու թույլտվության վերաբերյալ: Լևոն Հայրապետյանը մեղադրվում է փողերի յուրացման ու լվացման համար՝ «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի մասին գործով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Դատարանը մերժել է բավարարել փաստաբան Հարությունյանի բողոքները՝ չգտնելով հիմնավորում նրա պահանջներն օրինական ճանաչելու համար»,- ITAR-TASS-ին հայտնել է դատարանի մամլո քարտուղարը:
Ավելի վաղ քննիչը մերժման որոշումը պարզաբանել էր նրանով, որ Հայրապետյանն անձամբ գրել էր հայտարարությունում, թե որ երեք փաստաբաններն են ներկայացնելու իր շահերը: Փաստաբան Հարությունյանի ազգանունը ցուցակում չի եղել: