Հայաստանի հավաքականի և «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ծնկի վիրահատության է ենթարկվել Հռոմում: Սա ֆուտբոլիստի երկրորդ վիրահատությունն էր.
«Սա նախատեսված երկրոդ վիրահատությունն էր, որը Օզբիլիսը պետք է անցներ բուժման համար: Վիրահատությունը, որը կատարել է պրոֆեսոր Մարիանին, ավարտվել է Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ին և անցել է բարեհաջող»-ասել է «Սպարտակ»-ի բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովը:
Նշենք, որ սեպտեմբերի վերջին Օզբիլիսը կվերադառնա «Սպարտակ»-ի մարզաբազա, որպեսզի շարունակի վերականգնողական փուլը: