Thursday, 18 06 2026
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Սիմոնյանն ու Գաֆարովան Ժնեւում. ուշագրավ «երկվություն» հայկական կողմում

Հայաստանի եւ Ադրբբեջանի խորհրդարանների նախագահների՝ մարտին Ժնեւում տեղի ունեցած առաջին հանդիպումից հազիվ երկու ամիս անց նույն Ժնեւում տեղի է ունեցել նրանց երկրորդ հանդիպումը: Մայիսի 16-ին նրանք հանդիպել են Խորհրդարանների ղեկավարների միջազգային հավաքի շրջանակում: Հաղորդագրություններն արձանագրում են փաստը, սակայն հանդիպման բովանդակությունը անհասանելի է: Հաշվի առնելով այն, որ Սիմոնյանն ու Գաֆարովան հանդիպում են արդեն երկրորդ անգամ՝ առաջին հանդիպումից համեմատաբար կարճ ժամանակ անց, որովհետեւ երկու ամիսը այս դեպքում իրապես կարճ ժամանակ է, հնարավոր է թերեւս եզրակացնել, որ խոսքը բոլորովին այսպես ասած արարողակարգային կամ դեկորատիվ գործընթացի մասին չէ:

Իհարկե դրա վերաբերյալ արտահայտվել եմ դեռեւս առաջին հանդիպման համատեքստում, կարծիք հայտնելով, որ նկատելիորեն ձեւավորվում է Հայաստան-Ադրբեջան բանակցային կամ հաղորդակային առկա խողովակներին զուգահեռ եւս մեկ, այսպես ասած այլընտրանքային խողովակ: Կա երկրների ղեկավարների խողովակը, կամ արտգործնախարարների խողովակը, կա Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի եւ Ադրբեջանի նախագահհի աշխատակազմի արտաքին հարցերի պատասխանատուի խողովակը:

Փաստորեն, այս երեք զուգահեռ «գծերը» չեն բավականացնում եւ ձեւավորվում է չորորդը՝ խորհրդարանների նախագահների մակարդակով: Ինչպես նշել եմ, այս ձեւաչափը Հայաստանի պարագայում ունի առաձնահատուկ նշանակություն, որովհետեւ Հայաստանի կառավարման համակարգը դե յուրե այնպիսին է, որ Հայաստանի խորհրդարանն է իշխանության առաջնային մարմինը, գործադիր իշխանության վերադասը: Այլ կերպ ասած, եթե Բաքվում օրինակ խորհրդարանն է ավելի ենթակա նախագահին՝ որովհետեւ ընդգծված նախագահական, գերնախագահական իշխանություն է, ապա Հայաստանում հակառակն է՝ խորհրդարանական իշխանություն է, վարչապետն է ենթակա խորհրդարանին:

Դե ֆակտո պատկերը իհարկե այլ է, սակայն, քաղաքականության մեջ վճռորոշ  պահերին կամ ամեն ինչ հանգուցալուծվում է դե յուրե պատկերի գերակայությամբ, կամ արդեն՝ հեղափոխություններով կամ հեղաշրջումներով: Ըստ էության, խորհրդարանների ղեկավարների ձեւաչափի  ձեւավորումով, դրա նախաձեռնողները հայաստանյան կողմում ստեղծում են փաստորեն դե յուրե-դե ֆակտո ռեժիմների բավականին ենթատեքստային «երկվություն»: Հարց է առաջանում, թե ինչի՞ համար: Եվ այդ հարցը թերեւս լրացուցիչ ինտրիգ է ստանում այն գործընթացների ֆոնին, որ վերջին երկու շաբաթներին ծավալվում են Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում