Նիժնի Նովգորոդ քաղաքի 2 աղջիկներ Դաղստանում պատանդ են վերցվել:
Աղջիկներն աշխատանք փնտրելիս թերթում հայտարարություն են կարդացել այն մասին, թե Սոչի քաղաքի սրճարաններից մեկն աշխատակիցներ է փնտրում` առաջարկելով բարձր աշխատավարձ և բնակության վայր: Գործատուների հետ զրույցի ժամանակ աղջիկներին առաջարկվել է մեքենա, որով նրանք պետք է աշխատավայր հասնեին, սակայն մեքենան նրանց տեղափոխել է ոչ թե Սոչի, այլ Դաղստան՝ Մախաչկալա: Այնտեղ նրանց վերածել են սեքս-ստրուկների և ստիպել են աշխատել սաունաներից մեկում:
Այս մասին ահազանգել են Մախաչկալայի բնակիչները, ովքեր Альтернатива հասարակական կազմակերպությանը տեղեկացրել են, որ իրենց քաղաքում պատանդներ կան, ովքեր ստիպողաբար աշխատում են սաունայում` սեռական բնույթի ծառայություններ մատուցելով հաճախորդներին:
ՀԿ-ի ներկայացուցիչը պատմել է, թե ինչպես են ազատել աղջիկներին: ՀԿ-ի աշխատակիցները, մեկնելով տվյալ քաղաք և ներկայանալով որպես հաճախորդներ, վճարել են 3000 ռուբլի և առաջարկել են աղջիկներին վերցնել իրենց հետ: Այդ եղանակով աղջիկներին դուրս են բերել, նրանց համար վերադարձի վկայականներ հանել և ուղարկել տուն:
Աշխատակցի խոսքերով՝ աղջիկներին ծեծելով և ընտանիքի անդամներին վնասելու սպառնալիքներով՝ ստիպում են սեռական հարաբերություններ ունենալ: