ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ-ը ներկայացնող Հովհաննես Մարգարյանին և Խաչիկ Հարությունյանին լրագրողները հարց ուղղեցին՝ իրենց ֆրակցիայում ֆուտբոլին հեռուստատեսությա՞մբ են հետևելու, թե՞ ստադիոնից, և ովքե՞ր են ՕԵԿ ֆրակցիայում ֆուտբոլասերները:
Պատգամավորների խոսքերով, իրենց ֆրակցիայում բոլորն էլ ֆուտբոլասեր են:
Հովհաննես Մարգարյանն ասաց, որ ինքը սպորտի քաղաք ներկայացնող պատգամավոր է, քանի որ Գյումրին արվեստի, արհեստի և սպորտի քաղաք է, միջամտեց Խաչիկ Հարությունյանը և նկատեց, որ Վանաձորը ևս սպորտի քաղաք է։ Այստեղ արդեն կուսակցականները սկսեցին խոսքով մրցել, թե ո՞վ է ավելի սպորտային:
Այնուհետև Հովհաննես Մարգարյանը ավելացրեց,որ ինքը հետևելու է ֆուտբոլային խաղին և մաղթեց, որ հայ ֆուտբոլասերները ապրեն այն զգացմունքը, ինչ ապրեցին 73-75 թվականներին, երբ գյումրեցի Իշտոյանը հաղթանակով փակեց խաղի հաշիվը:
Պատգամավորը հայ ֆուտբոլիստներին ցանկացավ ուժ և կորով և նկատեց, թե եկել է ժամանակը, որ ուրախանանք նաև ֆուտբոլով:
Կանխատեսելով ֆուտբոլային խաղի հաշիվը՝ Հարությունյանը ասաց, որ այն կավարտվի 2-1՝ հօգուտ Հայաստանի: