Գույնը փոխող հիդրոգելը մշտապես հետևում է արյան մեջ շաքարի մակարդակին: Եթե այս գելը օգտագործվի իմպլանտացված ինսուլինային պոմպի հետ մեկտեղ, ապա հնարավոր կդառնա ինսուլինը իդեալական չափաքանակով ներարկել, պատմում է Gizmag-ը:
Գելը ստեղծել են պրոֆեսորներ Փոլ Բրաունը և Չանժի Չժանը: Թթուն միանում է շաքարին, գելը այն ներծծում է՝ չափերը մեծանալով: Երբ դա տեղի է ունենում, գելը կապույտից վերածվում է կանաչի, այնուհետև կարմիրի: Այս դեպքում գույնից կարելի է հասկանալ արյան մեջ շաքարի պարունակության քանակը: