Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն թիմի հերթական մարզումից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին հանձնել է «Ոսկե գնդակ»-ի կրկնօրինակը:
««Ոսկե գնդակ»-ի կրկնօրինակը մեխ սիրով շնորհում եմ նախագահ Պերեսին. Քրիշտիանու Ռոնալդու»,- գրված էր գնդակի վրա:
Հիշեցնենք` աշխարհի 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում Ռոնալդուն գերազանցեց Լիոնել Մեսսիին և Ֆրանկ Ռիբերիին:









































