Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը սեպտեմբերի 15-ին կվիրահատվի Հռոմում:
Այս մասին հաղորդել է «Սպարտակ»-ի բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայել Վարդապետովը: Օզբիլիսի առաջին վիրահատությունը եղել էր հունիսի 11-ին: Մի քանի օր առաջ նա հետազոտության էր ենթարկվել, որից հետո բժիշկները հայտնեցին, որ ֆուտբոլիստը պատրաստ է ևս մեկ անգամ վիրահատվել:
Ըստ տեղեկությունների՝ Օզբիլիսը խաղադաշտ կկարողանա վերադառնալ մարտ ամսին: Նշենք, որ նախկինում «Սպարտակ»-ի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն հայտնել էր, որ հայազգի կիսապաշտպանն այս մրցաշրջանում այլևս չի կարողանա օգնել իր թիմին:








































