Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներ Գարեթ Բեյլն ու Պեպեն կարող են բաց թողնել «Ատլետիկո»-ի դեմ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին հանդիպումը:
AS-ի տեղեկությունների համաձայն` նշված ֆուտբոլիստները չեն կարողացել ավարտել «արքայական ակումբ»-ի երեկվա մարզումը: Այսօր նրանք մարզվել են անհատական ծրագրով:
Հիշեցնենք` «Ատլետիկո»-ի դեմ հանդիպումը կկայանա օգոստոսի 20-ին` «Սանտիագո Բեռնաբեու»-ում: Պատասխան խաղը` օգոստոսի 27-ին` «Վիսենտե Կալդերոն»-ում:








































