Բրազիլիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Նեյմարին: Այդ մասին են հայտնում բրազիլական լրատվամիջոցները: Սկոլարին վստահ է, որ «Սանթոս»-ի հարձակվողը աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկն է:
«2013 թվականից Նեյմարը ոչ թե պետք է ընդգրկվի աշխարհի 10 լավագույն ֆուտբոլիստների թվում, այլ պետք է լինի առաջին եռյակում: Եվ դրան հասնելու համար բացարձակապես անհրաժեշտ չէ, որպեսզի տաղանդավոր ֆուտբոլիստը խաղա եվրոպական գրանդներից մեկում:
Այն մարդիկ, ովքեր հետևել են Նեյմարի աշխատանքին Բրազիլիայում, գիտեն, թե որքան է առաջադիմել ֆուտբոլիստը: Կարծում եմ` «Սանթոս»-ի գլխավոր մարզիչ Մուրիսի Ռամալյոն այդ հարցում մեծ ներդրում ունի»,- հայտարարել է Սկոլարին:








































