Տեղատարափ անձրևների հետևանքով Արևելյան Եվրոպայում ջրհեղեղի զոհ է դարձել առնվազն 5 մարդ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Երկու մարդու դի հայտնաբերվել է Բուլղարիայի Գաբրովո քաղաքում:
Երեք տղամարդ մահացել են Ռումինիայում, ևս 2 մարդ համարվում է անհետ կորած:
Ջրհեղեղի հետևանքով Ռումինիայում վերջին մի քանի օրերին տուժել են ավելի քան 60 բնակավայրեր, ավերվել են հարյուրավոր տներ: