Incourt թենիսի ակումբում շարունակվում են «Tennis Europe 16»- մինչև 16 տարեկան տղաների և աղջիկների մրցաշարը: Ուրախությամբ նշենք, որ հուլիսի 28-ին և 29-ին կայացած խաղերի արդյունքում այս տարիքային խմբի գրեթե բոլոր հայ մասնակիցնրը հաջողությամբ հաղթահարել են առաջին փուլի արգելքը:
Միջազգային մրցաշարերի 1/8 եզրափակիչ են անցել տղաներից` ԴավիթԵդիգարյանը, ՄուշեղՎարդազարյանը, Դանիել Կարապետյանը, Հրաչ Խաչատրյանը, Արեգ Ստեփանյանը:
«Tennis Europe 16» – ի միջազգային մրցաշարերին մասնակցող հայ թենիսիտուհիներից առաջին փուլը հաղթահարել են բոլորը: Լինդա Օհանյանը, Լուսինե Չոբանյանը, Անի Սաֆարյանը, Մարինա Դավթյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը` անցել են 1/8 եզրափակիչ:
Հուլ. 30-ին, Incourt թենիսի ակումբում, ժամը՝ 10.00 – ից կմեկնարկի “Tennis Europe 16” – ի 1/8 եզրափակիչը:









































