«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ակնարկել է, որ հիասթափված չէ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի` «Բարսելոնա» տեղափոխվելու կապակցությամբ:
«Լուիսը չի դավաճանել ակումբին: Ըստ էության, նա շատ բան է տվել «Լիվերպուլ»-ին: Իհարկե, մենք որոշակի խնդիրներ ունեինք, բայց դրանք անցյալում են մնացել: Սուարեսը փայլուն խաղացող է եղել, լավ ընկեր:
Ափսոս, որ նա այլևս մեր ակումբում չէ: Բայց «Լիվերպուլ»-ը վեր է ցանկացած խաղացողից: Մենք առաջ կշարժվենք նաև առանց Սուարեսի»,- ESPN-ը մեջբերում է Ռոջերսի խոսքերը:








































