Այսօր՝ Հուլիսի 22-ին, պաշտոնապես հայտնի դարձավ, որ Կոլումբիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը դարձել է «Ռեալ Մադրիդ»-ի ֆուտբոլիստ:
23-ամյա Կոլումբիացու հետ կնքվել է 6 տարվա պայմանագիր: Ֆուտբոլիստը «Ռեալ»-ում կկրի 10 համարի մարզաշապիկը: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 80 մլն եվրո:
Ռոդրիգեսը արդեն իր թվիթերյան էջում գրառում է կատարել այս առումով՝ նշելով, որ իրականացել է իր վաղեմի երազանքը:
Հետևեք Խամես Ռոդրիգեսի երազանքի իրականացման առաջին րոպեներին՝ 1in.am Sport-ի հետ՝ ուղիղ եթերում: