Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսը, հավանաբար, չի ընդգրկվի «Մոնակո»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերային գործարքում:
32-ամյա դարպասապահը չի ցանկանում հեռանալ «արքայական ակումբ»-ից, չնայած «Մոնակո»-ն նրան հիմնական դարպասապահի տեղ է առաջարկել:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանում Լոպեսը պաշտպանել է «Ռեալ»-ի դարպասը Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած խաղերում:









































