Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

ՈՒԵՖԱ-ի գավաթակիրը` Թուրքիայի խորհրդարանական թեկնածու

Թուրքական Doğan լրատվական գործակալության հաղորդմամբ, վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) պատրաստվում է հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար առաջադրել թուրք անվանի ֆուտբոլիստ, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր Հաքան Շուքյուրի թեկնածությունը:

Վերջինս առաջադրվելու է Ստամբուլի 3-րդ ընտրատարածքից։ Հաջողության հասնելու նրա շանսերը բավականին բարձր են գնահատվում:

Նմանատիպ պատվի է արժանացել նաև Թուրքիայի ազգային ընտրանու մեկ այլ նախկին խաղացող՝ Թանժու Չոլաքը, որի թեկնածությունը, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի Իզմիր քաղաքից:

Հիշեցնենք, որ Հաքան Շուքյուրը ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 1-ին Սաքարիայում: Իր պրոֆեսիոնալ մարզական կարիերայի ընթացքում (1987-2008) խաղացել է թուրքական «Սաքարիասփոր», «Բուրսասփոր», «Գալաթասարայ», իտալական «Տորինո», «Ինտեր (Միլան)», «Պարմա» և անգլիական «Բլեքբըրն» ակումբներում:

Ակումբային մակարդակով ամենամեծ հաջողության հասել է «Գալաթասարայ»-ի կազմում հանդես գալիս (392 խաղ, 228 գոլ)` 1999/2000 մրցաշրջանում հաղթելով ՈՒԵՖԱ-ի գավաթում և դառնալով դրա գլխավոր ռմբարկու: Շուքյուրը Թուրքիայի առաջնությունների ութակի չեմպիոն է, հնգակի գավաթակիր, նաև՝ Իտալիայի գավաթակիր (Պարմայի կազմում):

Ազգային ընտրանու մակարդակում ամենամեծ հաջողությունը գրանցվել է 2002 թվականին Ճապոնիայում ու Հարավային Կորեայում տեղի ունեցած Աշխարհի առաջնության ժամանակ, երբ Թուրքիայի ընտրանին տիրացավ բրոնզե մեդալի: Ի դեպ, Շուքյուրն այնտեղ դարձավ Աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում ամենավաղ գոլը (հանդիպման 10.8-րդ վայրկյանին) հեղինակած ֆուտբոլիստ:

Ընդհանուր առմամբ, Հաքան Շուքյուրը, 1992-2007 թվականներին հանդես գալով Թուրքիայի ազգային ընտրանու կազմում, մասնակցել է 112 հանդիպման և խփել 51 գնդակ: Մասնակցել է նաև 1996 և 2000 թվականներին տեղի ունեցած Եվրոպայի առաջնություններին:

Անհատական ցուցանիշների առումով հարկ է նշել, որ Հաքան Շուքյուրը Թուրքիայի առաջնությունների (Սուպերլիգա) և եվրոգավաթների հանդիպումներում ամենաշատ աչքի ընկած թուրք ֆուտբոլիստն է (համապատասխանաբար` 249 և 38 գոլերով):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում