Ուկրաինայի ազգային հավաքականի ու Մյունխենի «Բավարիա»-ի 33-ամյա կիսապաշտպան Անատոլի Տիմոշուկը մոտ ապագայում կարող է լքել մյունխենյան ակումբը:
Տիմոշուկի՝ «Բավարիա»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետն ավարտվում է ամռանը, այդ իսկ պատճառով նա կարող է այժմ բանակցություններ վարել ցանկացած ակումբի հետ:
Ըստ տեղեկությունների՝ Տիմոշուկը կարող է տեղափոխվել «Շախտյոր» կամ Կիևի «Դինամո»:










































