Ինչպես հաղորդում է Football Espana-ն, Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խոսե Մարիա Մարինը հերքել է այն լուրերը, թե իբր ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու Խոսեպ Գվարդիոլան:
«Նոր մարզիչը արտասահմանցի չի լինի: Ես մեծ հարգանք եմ տածում Գվարդիոլայի հանդեպ, բայց Բրազիլիայի հավաքականը հաղթել է աշխարհի առաջնությունում տեղացի մարզիչների ղեկավարությամբ», – ասել է Մարինը:
Հիշեցնենք, որ օրերս հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է Մանո Մենեզեսը, ինչից հետո լուրեր էին տարածվել, թե նրան կարող է փոխարինել հենց «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:








































