Գերմանիայի ազգային առաջնության շրջանակներում կայացած «Հանովեր»-ի դեմ հանդիպմանը հաղթանակ տանելուց հետո «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Գոմեսը վստահություն է հայտնել, որ իր ակումբը կարող է ազգային առաջնության ընթացիկ մրցաշրջանի չեմպիոն դառնալ:
«Կարևորն այն է, որ մենք կարողանանք շարունակել մեր հաղթարշավը նաև Ամանորից հետո: Վերջին 2 մրցաշրջանների ընթացքում մենք ոչ մի նվաճում չենք գրանցել: Այս անգամ նախատեսում ենք Գերմանիայի չեմպիոն դառնալ»,- նշել է Գոմեսը:








































