Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է իր արձակուրդի լուսանկարներից մեկը:
«Փրկեք ինձ, ես չեմ ցանկանում գիշերել ծովափին»,- գրել է մարզիկը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին աշխարհի երկրորդ ռակետը մի քանի ցուցադրական հանդիպում կանցկացնի Բրազիլիայում, Արգենտինայում և Կոլումբիայում: Նոր մրցաշրջանը Ռոջերը կմեկնարկի Ավստրալիայի Բաց առաջնությունում:
Հիշեցնենք նաև, որ 2013 թվականին Ֆեդերերը չի մասնակցելու Մայամիի «Մասթերս-1000» կարգի և Բազելի մրցաշարերին:








































