«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն բրիտանացի լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ վստահություն է հայտնել, որ իր թիմը երկրորդ անգամ կնվաճի Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:
«Ես վստահ եմ, որ «Մանչեսթեր Սիթի»-ն կպահպանի Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: Այո՛, «Չելսի»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Արսենալ»-ը լավ թիմեր են, բայց մենք շարունակում ենք չեմպիոն մնալ և հզորանում ենք որպես թիմ:
Նախորդ մրցաշրջանի համեմատ փոքր-ինչ վատ ենք հանդես գալիս, ավելի քիչ գոլեր ենք հեղինակել, սակայն մրցաշարային աղյուսակն այլ բանի մասին է վկայում: Այն հայտնում է, որ վերևի հորիզոնականներում թիմերի խիտ խումբ կա, այդ թվում նաև «Մանչեսթեր Սիթի»-ն, որոնք կպայքարեն Անգլիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար»,- ասել է ֆուտբոլիստը:








































