«Արարատ»-ը շարունակում է նախապատրաստվել գալիք մրցաշրջանին:
Ձորաղբյուրի մարզաբազայում մարզվող թիմին միացել են ֆրանսիացի 2 ֆուտբոլիստներ: «Արարատ»-ում փորձաշրջան են անցնում կիսապաշտպան Զավեն Բուլուտը և հարձակվող Ռոբին դի Լաուրոն:
22-ամյա Բուլուտը հանդես է եկել ֆրանսիական «Սենտ Էտյեն» ակումբի երկրորդ թիմում, ինչպես նաև` Ֆրանսիայի Մ-17 հավաքականի կազմում:
25-ամյա Դի Լաուրոն հանդես է եկել ֆրանսիական «Լանս» ակումբի երկրորդ թիմում, ինչպես նաև տեղի «Պաու» և «Իստր» թիմերի կազմերում: Երկու ֆուտբոլիստների վերջին ակումբն էր Մարսելի հայ համայնքի «Արձիվ»-ը:
Միևնույն ժամանակ, «Արարատ»-ը բանակցում է մի շարք արտասահմանցի ֆուտբոլիստների հետ`թիմի կազմը լրջորեն համալրելու նպատակով: Հավելենք, որ մոտ օրերս հայտնի կդառնա «Արարատ»-ի նոր գլխավոր մարզչի անունը: Ներկայումս բանակցություններ են ընթանում արտասահմանցի երկու մասնագետների հետ:
«Արարատ»-ի մամլո ծառայություն
Լուսանկարը՝ «Արարատ»-ի պաշտոնական կայքի