Իտալական «Ռոմա»-ի արգենտինացի հարձակվող Էրիկ Լամելան շարքից դուրս է մնացել 3 շաբաթով: Հարձակվողը սրունքաթաթի վնասվածք է ստացել Ա Սերիայի 13-րդ տուրում կայացած «Տորինո»-ի դեմ խաղում, որտեղ հռոմեական ակումբը 2:0 հաշվով հաղթանակ տարավ:
Հիշեցնենք, որ խփած 8 գոլով Լամելան գլխավորում է Ա Սերիայի ռմբարկուների ցուցակն ու համարվում է իր թիմի լավագույն ռմբարկուն:
«Ռոմա»-ն հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 25-ին՝ «Պեսկարա»-ի դեմ՝ մրցակցի հարկի տակ:








































