Անգլիական հանրահայտ «Լիդս» ակումբը նոր սեփականատեր ունի: Ակումբի նոր սեփականատերը GFH Capital ընկերությունն է, որը պատկանում է արաբ շեյխերին: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Լիդս»-ի տնօրենների խորհրդի անդամ Քեն Բեյթսը, ով 2003թ. «Չելսի»-ն վաճառեց Ռոման Աբրամովիչին, նշեց.
«Ակումբի ղեկավարները նման քայլի են գնացել թիմը Պրեմիեր Լիգա վերադարձնելու նպատակով: Հիմա թիմը հանդես է գալիս Չեմփիոնշիփում և 17 տուրերից հետո 18-րդ տեղում է»:








































