EBU վարկածով կիսաթեթև քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հայազգի Ալեքս Միսկիրտչյանն իր տիտղոսի պարտադիր պաշտպանությունը կանցկացնի պաշտոնական հավակնորդ Անդրեաս Էվենսենի հետ մենամարտում:
Բռնցքամարտիկների հանդիպումը կկայանա 2013 թվականի փետրվարի 9-ին` Դանիայում: Այս մասին հայտնել է Boxing Scene-ը:
Նշենք, որ EBU տիտղոսի վերջին պաշտպանությունը հայկական ծագումով բելգիացի բռնցքամարտիկն անցկացրել է ընթացիկ տարվա ապրիլին` Ֆիլիպե Ֆրենոյի դեմ մենամարտում, ում նկատմամբ Միսկիրտչյանն առավելության է հասել մրցավարների միաձայն որոշմամբ:








































