Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Չավիի պայմանագրի ժամկետը լրանում է գալիք ամռանը:
Օգտվելով սրանից՝ «Անժի»-ի ներկայացուցիչներն իսպանացուն, մեղմ ասած, գայթակղիչ առաջարկ են արել. տարեկան 21 միլիոն եվրո:
Չնայած սրան՝ Չավին մերժել է ռուսական ակումբին ու շարունակում է բանակցել կատալոնյան թիմի հետ:








































