«Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը իսպանացի լրագրողներին հայտնել է, որ երկու թիմերի երկրպագուները ոչ միայն հաղթանակ են ակնկալում, այլ նաև համապատասխան մակարդակի խաղ:
Ֆուտբոլիստը նշել է, որ թիմերի համար, որտեղ ինքը խաղում է, յուրաքանչյուր անգամ ավելի բարդ է դիմակայել մրցակցին, քանի որ կատալոնական ակումբն ու ազգային հավաքականը զայրացնում են հակառակորդին:
«Մեր թիմերն իրենց փայլուն խաղի զոհն են: Մարդիկ ընտելացել են մտքին, որ մենք միշտ պետք է հաղթենք: Ընդ որում, հաղթանակների հետ մեկտեղ հիանալի և դիտարժան խաղ են ակնկալում: Բայց դա շատ բարդ խնդիր է, որն ամեն անգամ ավելի դժվար իրագործելի է դառնում: Կատալոնական ակումբը և Իսպանիայի ընտրանին հիանալի խաղացողներ ու մարզիչներ ունեն: Յուրաքանչյուր խաղն, ասես, առանձին պատմություն լինի»,- նշել է Պեդրոն:








































