Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան բացատրել է, թե ինչու չի խաղում թիմի ու Իսպանիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Անդրես Ինյեստան:
«Երբեմն պետք է ղեկավարները հնարավորություն տան թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին, քանի որ նրանք ակումբի ապագան են: Չնայած ինձ դուր է գալիս Անդրեսի վերաբերմունքն իր աշխատանքի հանդեպ. մա միշտ պայքարի մեջ է»,- ասել է Վիլանովան:









































