Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ևս մեկ մրցաշրջան կանցկացնի Մոսկվայի «Դինամո»-ում: Այդ մասին ИТАР-ТАСС-ի հետ զրույցում ասել է ակումբի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը:
Բերեզովսկու (օգոստոսին կդառնա 40 տարեկան) նախորդ համաձայնագրի ժամկետը լրանում է հունիսի վերջին:
«Բերեզովսկին ևս մեկ տարի կմնա մեր թիմում, որից հետո կփոխի ակումբային գրանցումը: Նրա հետ առանձնազրույց եմ ունեցել կապված ակումբում հետագա ելույթների հետ:
Հաջորդ մրցաշրջանում նպատակների մասին կարող եմ խոսել միայն տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո: Հնարավորություն ենք տալու նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին»:
Հավելենք, որ «Դինամո»-ն Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության որակավորման փուլի ուղեգիր է նվաճել: