Ժոզե Մոուրինյոն դեռ վաղուց վստահ է եղել, որ հաջող մարզիչ է լինելու: Այդ մասին մասնագետը խոսել է Mirror-ի հետ զրույցում:
«Իմ հայրը եղել է ֆուտբոլիստ, այնուհետև՝ մարզիչ: Միշտ ֆուտբոլ եմ խաղացել, չնայած՝ երբեք չեմ եղել առաջին կարգի պրոֆեսիոնալ: Ֆուտբոլը միշտ եղել է կյանքիս մի մասը:
Երբ սկսեցի աշխատել երեխաների հետ, այդ ժամանակ արդեն հասկանում էի, որ մարզչական տաղանդ ունեմ և հասնում էի արդյունքի:
Ճնշու՞մը. ինձ դուր է գալիս պատասխանատվության զգացումը, իմ թիմերի հետ լավ արդյունքների հասնելու անհրաժեշտությունը: Ինձ դուր է գալիս նման կյանքը»,- հայտարարել է պորտուգալացին:









































