Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան հայտարարել է, որ գոհ է Մադրիդի «Ատլետիկո»-ում անցկացրած իր վերջին մրցաշրջանից: Հիշեցնենք` ֆուտբոլիստը հեռացել է մադրիդյան ակումբից և շարունակելու է կարիերան «Նյու Յորք Սիթի»-ում:
«Ես շատ գոհ եմ «Ատլետիկո»-ում անցկացրած մրցաշրջանից: Ուրախ եմ, որ օրեցօր ինձ ավելի շատ էր հաջողվում մասնակցել թիմի հաջողությունների գործում:
Օգնել եմ «Ատլետիկո»-ին` իմ ցուցադրած խաղով և գոլերով: Մրցաշրջանն ինձ համար հաջողված էր, և այն ընդմիշտ կպահպանվի իմ հիշողություններում: Պետք է նշեմ, որ նախամրցաշրջանային մարզումներին ջանասիրաբար մարզվել եմ: Տարիքի հետ պետք է ավելի շատ աշխատել»,- Football Espana-ն մեջբերում է Վիլյայի խոսքերը:









































