Կամերունի ազգային հավաքականի ինքնաթիռը ծրագրված ժամկետում չի մեկնել Բրազիլիա:
Ֆուտբոլիստների և երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է ծագել: Այս մասին գրում է L’Equipe-ը:
Կամերունցի ֆուտբոլիստները ցանկանում են երաշխավորված լինել, որ Մունդիալին մասնակցելու համար խոշոր պարգևավճարներ կստանան, սակայն նրանց արված ֆինանսական առաջարկը չի արդարացրել սպասելիքները:
Ֆուտբոլիստները բոյկոտել են նաև երկրի վարչապետի` պետական դրոշը ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին (որոնք ևս պատրասվում էին մեկնել Բրազիլիա) հանձնելու հանդիսավոր արարողությունը:









































