Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հիասթափված է, որ բաց է թողնելու աշխարհի առաջնությունը:
Հիշեցնենք, որ Ռոյսը վնասվածք էր ստացել երեկ` Գերմանիա – Հայաստան ընկերական խաղում:
«Չեմ կարող բառերով նկարագրել` ինչ եմ զգում: Երազանքս փոշիացավ 1 վայրկյանում: Հիմա պետք է նայել առաջ, անցնել վերականգնողական ծրագիր ու հնարավորինս արագ խաղադաշտ վերադառնալ:
Կվերադառնամ ավելի ուժեղ ֆուտբոլիստի կարգավիճակում: Ինչ վերաբերում է հավաքականին, կարծում եմ` այն իր բոլոր ուժերը կներդնի խաղադաշտում նաև առանց ինձ»,- Ռոյսի խոսքերը մեջբերում է Bild-ը:









































