Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակլվում է շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի ազգային հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը:
Այսօր տեղի է ունենում 4-րդ տուրը: Արոնյանի հակառակորդը Պյոտր Սվիդլերն էր: Պարտիան ավարտվել է 40-րդ քայլում: Կողմերը բաժանվել են խաղաղությամբ:
Ոչ-ոքի է ավարտվել նաև Թոփալով – Կարլսեն պարտիան: Ագդեստեյն – Կրամնիկ, Կարուանա – Գիրի և Կարյակին – Գրիշչուկ պարտիաները դեռ չեն ավարտվել:









































