Դորտմունդի «Բորուսիա»-ն արդեն ներկայացրել է այն ակումբների ցուցակը, որոնց հետ գերմանական ակումբը մինչմրցաշրջանային հավաքների ընթացքում ընկերական հանդիպումներ կանցկացնի:
Օգոստոսի 10-ին «Բորդուսիա»-ն ընկերական հանդիպում կանցկացնի «Լիվերպուլ»-ի հետ: Խաղը տեղի կունենան Լիվերպուլի «Էյնֆիլդ» մարզադաշտում: Այս մասին հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ վերջին անգամ այս ակումբները հանդիպել են 13 տարի առաջ: Չեմպիոնների լիգայի գավաթի 2001/2002 թվականների խաղարկության խմբային փուլի շրջանակներում թիմերը միմյանց դեմ են խաղացել երկու անգամ: Առաջին հանդիպումը ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի, իսկ երկրորդ հանդիպմանը «Լիվերպուլ»-ը 2:0 հաշվով հաղթանակ էր տարել:
Հիշեցնենք, որ և՛ «Բորուսիա»-ն, և՛ «Լիվերպուլ»-ը այս մրցաշրջանում իրենց ազգային առաջնություններում զբաղեցրին 2-րդ հորիզոնականը:









































