Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի եռակի չեմպիոն Պելեն իր կարծիքն է հայտնել Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի խաղի մասին:
«Նեյմարին անհրաժեշտ է քիչ ընկել, բայց նա արդեն հաղթահարում է դա:
Նեյմարը ունի այն ամենը, ինչը անհրաժեշտ է Բրազիլիայի հավաքականին դեպի հաղթանակ տանելու համար: Դա այն է, ինչը ես ցանկանում եմ»,- Պելեի խոսքերն է փոխանցում BrazilStats-ը:
Հիշեցնենք, որ շուտով մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլում Բրազիլիայի հավաքականի մրցակիցներն են Խորվաթիայի, Մեքսիկայի և Կամերունի ազգային հավաքականները:









































