«Միլան»-ի և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, 2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն դարձել է հունական ՕՖԻ ակումբի գլխավոր մարզիչը: Մասնագետի հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Գատուզոն 2013 թվականին շվեյցարական «Սիոն»-ում աշխատում էր որպես խաղացող մարզիչ: Ոչ բավարար արդյունքներից հետո (10 միավոր` 11 հանդիպումներից հետո) նա հեռացավ մարզչական նստարանից` միևնույն ժամանակ շարունակելով հանդես գալ թիմի կազմում:
Մարզական կարիերայի ավարտից հետո Գատուզոն գլխավորեց իտալական «Պալերմո»-ն, որը մարզեց 2013/14թթ մրցաշրջանում և թիմին դուրս բերեց Իտալիայի Ա Սերիա:









































