Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Վալերի Հովհաննիսյանը հայտարարել է, որ իր հաճախորդի ապագայի հարցը կորոշովի առաջիկա մեկ ամսվա ընթացքում:
Բրիտանական ԶԼՄ-ներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ անգլիական մի քանի ակումբների սկաուտներ ներկա գտնվեն Գերմանիայի և Հայաստանի ընտրանիների ընկերական հանդիպմանը` Մովսիսյանի խաղն ուսումնասիրելու նպատակով:
«Մեզ հետ պարբերաբար կապ են հաստատել տարբեր ակումբների ներկայացուցիչներ, սակայն պաշտոնական առաջարկով հանդես է եկել միայն «Վեսթ Հեմ»-ը: Լոնդոնցիները նախորդ ամռանը վարձակալությամբ ցանկանում էին ձեռք բերել Յուրայի տրանսֆերը` հետագայում այն ամբողջապես գնելու նպատակով, բայց «Սպարտակ»-ը նրանց պատասխանեց մերժումով:
Նա իրեն լավ է զգում «Սպարտակ»-ում, և ես նրան երբեք չեմ նկատել այնպիսի տրամադրվածությամբ, որ ցանկանա հեռանալ իր ներկայիս թիմից: Բայց Յուրան հավակնոտ անձնավորություն է, և բացառված չէ, որ մեկ օր ցանկանա իր ուժերը փորձել այլ մակարդակի վրա»,- գործակալի խոսքերը մեջբերում է «Российской газеты»-ն:









































