Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Կոկեն հայտարարել է, որ չի պատրաստվում լքել իր ներկայիս ակումբը: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ լավ է զգում «Ատլետիկո»-ում:
««Ատլետիկո»-ի հետ գործող պայմանագիր ունեմ և ցանկանում եմ շարունակել ելույթներս այստեղ: Իհարկե, միշտ հաճելի է, երբ քեզ գովեստի խոսքեր են հասցեագրում, սակայն պետք է ասեմ, որ ինձ դժվար կլինի համոզեցնել լքել «Ատլետիկո»-ն»,- Marca-ն մեջբերում է Կոկեի խոսքերը:
Հիշեցնենք` ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Կոկեի ծառայություններով է հետաքրքրված կատալոնական «Բարսելոնա»-ն:









































