Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հայտնել է, որ իր թիմը նոր տակտիկա է փորձարկել Լյուքսեմբուրգի ընտրանու դեմ ընկերական հանդիպման ժամանակ: Հիշեցնենք` խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:
«Մենք դեռ պետք է աշխատենք: Երբեմն կուտակումներ են լինում խաղադաշտի կենտրոնում, իսկ եզրերում` ազատ գոտիներ:
Սակայն կարծում եմ, որ ամեն ինչ կհարթեցնենք և աշխարհի 2014 թվականի առաջնության շրջանակներում կարող ենք հաջողությունների հասնել»,- Football Italia-ն մեջբերում է Պրանդելիի խոսքերը:









































