Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան բժշկական հետազոտության է ենթարկվել Լոնդոնի «Չելսի»-ում, հաղորդում է Guardian-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն` Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը հաջողությամբ է անցել բժշկական թեստերը, և կողմերն այժմ արդեն կարող են իրենց ստորագրությունները դնել կնքվող պայմանագրի տակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը մտադիր է Կոստայի տեղափոխությունն իրականացնել նախքան 2014 թվականի աշխարհի առաջնության մեկնարկը:
Հիշեցնենք, որ, նախնական տվյալներով, «Չելսի»-ն հարձակվողի տրանսֆերի դիմաց «Ատլետիկո»-ին կվճարի 32 մլն ֆունտ ստեռլինգ:









































